Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, գործակալության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին մի քանի օրերի ընթացքում երկրից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացու։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թաիլանդի, Լիբանանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Գանայի, Հորդանանի, Պակիստանի, Նիգերիայի, Ֆիլիպինների, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 84 մարդ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Այս տարի միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է ավելի քան 3000 մարդ։



