նորություններ • 28 Սեպտեմբերի, 2026 • Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտը Վրաստանում սպասվում են պարբերական տեղումներ, հիմնականում երկրի արևմտյան հատվածում, իսկ Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրալեռնային շրջաններում՝ առանձին հատվածներում ուժեղ տեղումներ։

Օդերևութաբանների տվյալներով՝ հնարավոր են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, իսկ ծովում՝ 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։

«Սպասվող ուժեղ տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքային և սելային գործընթացների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակը՝ միջին)», — ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝