2026 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում պետությունը 178 միլիոն լարի եկամուտ է ստացել երթևեկության կանոնների խախտումների համար նշանակված տուգանքներից։ Այս մասին կարդում ենք Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական գանձարանի կողմից հրապարակված զեկույցում։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներից ստացված բյուջետային եկամուտները 20.8 միլիոն լարիով կամ 13.2%-ով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Փաստաթղթի համաձայն՝ նշանակված տուգանքներից 71.2 միլիոն լարին մուտքագրվել է կենտրոնական բյուջե, իսկ 106.7 միլիոն լարին՝ տեղական ինքնակառավարման մարմինների։



