Օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Ախալքալաքում երեք տարեկան երեխան հենվելով պատուհանի ապակուն ընկել է 5-րդ հարկից։ Երեխան ռեոմոբիլով տեղափոխվել է Թբիլիսի։ Երեխայի վիճակը ծանր է։
Սկզբից աղջիկը տեղափոխվել է Ախալքալաք քաղաքի հիվանդանոց, որտեղ ստացել է առաջին բուժօգնությունը։ Jnews-ի տեղեկություններով, երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և գտնվում է կոմայի մեջ։ Թբիլիսիից ռեոմոբիլ է եկել, որով երեխային տեղափոխել են մայրաքաղաք, հետագա բուժումը շարունակելու համար։


