նորություններ 12 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքում կանխարգելիչ աշխատանքների պատճառով ջրամատակարարումն անջատվել է

Օգոստոսի 12-ին Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում և քաղաքի որոշ փողոցներում կեսօրին անջատվել է ջրամատակարարումը։

«Վրաստանի ջրամատակարարման միացյալ ընկերություն» ՍՊԸ-ի Ախալքալաքի սպասարկման կենտրոնում ջրամատակարարման անջատման վերաբերյալ մեկնաբանություն չտրամադրեցին և առաջարկեցին դիմել գերատեսչության մամուլի կենտրոն։

Այնտեղ զանգահարելուց հետո պարզեցինք, որ նախկին զինվորական ավանում իրականացվում են կանխարգելիչ աշխատանքներ։ Մամուլի կենտրոնից հայտնեցին, որ բաժանորդներին ջրամատակարարման անջատման վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկվել։

Սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, ոչ բոլոր բաժանորդներն են ստացել ծանուցումը։ Իսկ նրանք, ովքեր ստացել են հաղորդագրությունը, այն ստացել են արդեն ջրամատակարարման անջատումից հետո՝ ժամը մոտավորապես 13:00-ին, երբ շատերը գտնվում էին աշխատանքի վայրում և չէին հասցրել նախապես ջուր պաշարել։

Հաղորդագրության համաձայն, ջրամատակարարումը պետք է վերականգնվի օգոստոսի 13-ին՝ կեսօրին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝