Հրապարակվել են ուսանողական դրամաշնորհների մրցույթի նախնական արդյունքները։ Արդյունքներին ծանոթանալու համար ուսանողները պետք է այցելեն online.naec.ge կայքը և համապատասխան դաշտերում մուտքագրեն իրենց անձնական նույնականացման համարը (ID) և ութանիշ գաղտնաբառը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային գնահատման և քննությունների կենտրոնը։
Կենտրոնը նշում է, որ եթե մրցույթի մասնակիցը համաձայն չէ իր գնահատականի հետ, նա իրավունք ունի բողոքարկել այն Ազգային գնահատման և քննությունների կենտրոնում։
Բողոքարկումները կընդունվեն օգոստոսի 4-ի ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 18:00-ն։
Մանրամասն հրահանգները կհրապարակվեն Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի պաշտոնական կայքում և Facebook-ի էջում։



