նորություններ 10 Հուլիսի, 2026 • Գերմանիայում բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է առնվազն 5000 մարդ

«Reuters»-ը հաղորդում է, որ Գերմանիայում բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է առնվազն 5000 մարդ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մահացածներից ավելի քան 4000-ը 75 տարեկան և բարձր տարիքի մարդիկ են։

Հունիսի 27-28-ի շոգի ալիքի ժամանակ միայն Գերմանիայի արևմուտքում գտնվող Քյոլն քաղաքում մահացել է 120 մարդ։ Միևնույն ժամանակ, գերմանական «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ծայրահեղ շոգի հետևանքների դեմ պայքարի համար անբավարար միջոցներ ձեռնարկելու մեջ։

«Reuters»-ի տեղեկատվությամբ՝ 2026 թվականի հունիսը Արևմտյան Եվրոպայում գրանցված ամենատաք հունիսն էր։

«Euronews»-ը հաղորդում է, որ Բարսելոնայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան։

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Իսպանիան ապրում է նոր ջերմային ալիք, ջերմաստիճանը հասնում է 40.5 աստիճան Ցելսիուսի, որը երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։

Իշխանությունները Բարսելոնայում արտակարգ դրություն են հայտարարել անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով։

Օթերևութաբանները կանխատեսում են, որ բարձր ջերմաստիճանը կշարունակվի առնվազն ևս երեք օր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝