նորություններ 2 Հուլիսի, 2026 • Միասնական ազգային քննությունները մեկնարկել են

Վրաստանում մեկնարկել են Միասնական ազգային քննությունները: Քննությունների արշավը սկսվել է հուլիսի 2-ին՝ վրաց լեզվի և գրականության քննությունով և կավարտվի հուլիսի 22-ին՝ ֆիզիկայի քննությունով: Ազգային փոքրամասնությունների համար ընդհանուր ունակությունների քննությունը մայրենի լեզվով կանցկացվի հուլիսի 17-ին:

2026 թվականի մանրամասն քննությունների ժամանակացույցի համաձայն՝ վրաց լեզվի և գրականության քննությունը կանցկացվի հուլիսի 2-ին (առաջին և երկրորդ քննաշրջաններ) և հուլիսի 3-ին (առաջին և երկրորդ քննաշրջաններ): Օսերենի քննությունը կանցկացվի հուլիսի 2-ին (առաջին քննաշրջան):

Օտար լեզուների քննությունների ժամանակացույցը հետևյալն է՝ հուլիսի 6 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ անգլերեն, հուլիսի 7 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ անգլերեն, հուլիսի 8 (առաջին քննաշրջան)՝ ռուսերեն, հուլիսի 8 (առաջին քննաշրջան)՝ գերմաներեն, հուլիսի 8 (առաջին քննաշրջան)՝ ֆրանսերեն:

Դիմորդները մաթեմատիկայի քննությունը կհանձնեն հուլիսի 10-ին (առաջին և երկրորդ քննաշրջաններ), իսկ պատմության քննությունը՝ հուլիսի 13-ին (առաջին և երկրորդ քննաշրջաններ) և հուլիսի 14-ին (առաջին քննաշրջան):

Քիմիայի քննությունը կանցկացվի հուլիսի 14-ին (երկրորդ քննաշրջան), քաղաքացիական կրթության քննությունը՝ հուլիսի 15-ին (առաջին քննաշրջան), կենսաբանության քննությունը՝ հուլիսի 16-ին (առաջին քննաշրջան), հայերենով ընդհանուր ունակությունների թեստը՝ հուլիսի 17-ին (առաջին շրջան), ադրբեջաներենով ընդհանուր ունակությունների թեստը՝ հուլիսի 17-ին (առաջին քննաշրջան), կերպարվեստի քննությունը՝ հուլիսի 17-ին (առաջին քննաշրջան), աշխարհագրության քննությունը՝ հուլիսի 20-ին (երկրորդ քննաշրջան), գրականության քննությունը՝ հուլիսի 21-ին (առաջին քննաշրջան), իսկ ֆիզիկայի քննությունը՝ հուլիսի 22-ին (առաջին քննաշրջան)։ Ինչ վերաբերում է գրանցված ուսուցիչների քննության գործընթացին, ապա Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի տվյալներով՝ նրանք քննություններ կհանձնեն հուլիսի 5-ին։

Բացի այդ, հուլիսի 17-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհների մրցույթը, իսկ մագիստրոսի կոչման հավակնորդները միասնական մագիստրոսական քննություն կհանձնեն հուլիսի 23-ին և 24-ին։

«2026 թվականին քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում», — ասվում է Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝