Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղին, որը կենսական նշանակության կարևոր տարանցիկ ճանապարհ է, վթարային վիճակում է։ Բազմաթիվ փոսերի պատճառով վարորդները ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթևեկության գոտի՝ ճանապարհին ստեղծելով վտանգավոր իրավիճակ և ռիսկի գնալով վնասել տրանսպորտային միջոցը։
Նինոծմինդայից մինչև ՀՀ սահման տանող միջազգային մայրուղին անհապաղ վերանորոգման կարիք ունի։ Այս հատվածի ընդհանուր երկարությունը մոտավորապես 20 կմ է։
Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման տանող միջազգային ճանապարհը լուրջ խնդիր է դարձել վարորդների համար։ Խորը փոսերն երթևեկությունը դարձնում են վտանգավոր և դժվար։
Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ տանող ճանապարհի մոտ 8 կմ հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Ամբողջ ճանապարհի երկայնքով առաջացել են խորը և մակերեսային փոսեր, որոնք գտնվում են միմյանց շատ մոտ։
Ճանապարհի գրեթե ամբողջ երկարությամբ մեքենաները ստիպված են լինում մտնել հանդիպակաց երթևեկության գոտի՝ մանևրելով, որպեսզի չվնասեն տրանսպորտային միջոցները։
Եթե փոսերից խուսափելն անհնար է, վարորդները ստիպված զիջում են միմյանց և սպասում, մինչև ճանապարհի երթևեկելի հատվածն ազատվի։
Օրլովկայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի վիճակը համեմատաբար ավելի լավ է, սակայն այս հատվածում մոտ մեկ ամիս առաջ փորված փոսերը դեռ մնաում են չասֆալտապատված։
Հարկ է նշել, որ փոսերը փորվել են անորակ և չեն համապատասխանում չափանիշներին։ Դրանց թվում են ինչպես փոքր, այնպես էլ խորը փոսեր, որոնք զգալիորեն խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությանը։
Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման ճանապարհը վերանորոգելու է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։
ՍՊԸ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից հայտնեցին, որ փոսերը փորվել են ոչ թե մեկ ամիս առաջ, այլ 10 օր առաջ, սակայն եղանակային պայմանները խանգարել են իրենց սկսել աշխատանքները՝ ասֆալտապատել փոսերը և վերականգնել Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ տանող ճանապարհահատվածը։
«Մենք արդեն տասը օր է, ինչ չենք կարողանում աշխատել, քանի որ եղանակը թույլ չի տալիս։ Անձրևի տակ չենք կարող աշխատել։ Այդ ընթացքում սկսեցինք Ախալքալաքի փոսերի վերանորոգումը։ Երբ ավարտենք Ախալքալաքում, ես կարծում եմ, եթե եղանակը թույլ տա, կտևի ևս չորս օր, որից հետո կանցնենք Նինոծմինդա և կվերականգնենք ամբողջ հատվածը», — ասաց «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի տնօրեն Սանդրո Ինասարիձեն։








