նորություններ 22 Հունիսի, 2026 • Այսօրվանից սկսվել է ատեստատների տրամադրումը

Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունն այսօրվանից սկսել է լրիվ ընդհանուր կրթության (12-րդ դասարան) պետական փաստաթղթի՝ ատեստատի տրամադրման հայտերի ընդունումը:

Պետական ծառայությունների զարգացման գործակալության տեղեկությամբ՝ ատեստատ ստանալու համար հայտ ներկայացնել հնարավոր է Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայություններում, Արդարադատության տան մասնաճյուղերում և Շարժական արդարադատության տներում:

«Ատեստատ ստանալու համար հայտ կարող է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ ունեցող շրջանավարտը կամ նրա օրինական ներկայացուցիչը (լիազորված անձը), իսկ մինչև 18 տարեկան անձի դեպքում՝ ծնողը:

Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատրաստի փաստաթուղթը դիմումը հանձնելուց հետո 10-րդ աշխատանքային օրն անվճար կտրամադրվի:

Նյութական ատեստատը ստանալուց հետո շահագրգիռ անձը կարող է my.gov.ge էլեկտրոնային պորտալից ներբեռնել էլեկտրոնային ատեստատը, որն ունի բնօրինակին հավասար իրավաբանական ուժ: Էլեկտրոնային ատեստատի ներբեռնումը հնարավոր է ցանկացած ժամանակ՝ դիմումը հանձնելիս դիմողին փոխանցված հուշաթերթիկում նշված դիմումի համարի և կոդի միջոցով»,- նշված է Պետական ծառայությունների զարգացման գործակալության տեղեկատվության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝