Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ 1 միլիարդ դոլար գտնել գազի գնումների համար, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ հազար խորանարդ մետր գազ է գնում 177,5 դոլարով։
«Բորսաներում գինը, ինչպես արդեն քննարկել ենք առաջին ուսումնասիրության մեջ, մոտ 600 դոլար է, այն կարող է նույնիսկ հասնել 800 դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանից ստանում է 2,3 միլիարդ խորանարդ մետր, պարզ բազմապատկումը ցույց է տալիս, որ Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ 1 միլիարդ դոլար գտնել, և հնարավոր է՝ ավելին», – նշել է Ալեքսեյ Շևցովը։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը խորհուրդ էր տվել Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպական գազով և տեսնել, թե ինչ կլինի։



