նորություններ 25 Մայիսի, 2026 • Անկախության տոնը Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում (Photo)

Ախալքլաքի թիվ 4 հանրային դպրոցում մեծ շուքով նշվեց Վրաստանի անկախության տոնը։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի մանկավարժական կոլեկտիվի կողմից՝ վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Խուփենիայի գլխավորությամբ։

Միջոցառումը երկլեզու էր, խոսվեց հայ-վրաց ժողովուրդների հարյուրամյա բարեկամության, կողք կողքի համերաշխ ապրելու, միասին դարավոր պատմություն ու մշակույթ կերտելու մասին։ Աշակերտները իրենց գեղեցիկ ելույթներով գովերգեցին հայրենիքը, հայրենասիրությունը և տվեցին իրենց խոստումը՝ հայրենիքին արժանի զավակ լինելու։ Նրանք ներկայացան նաև գեղեցիկ պարային ու երաժշտական համարներով, որոնք համահունչ էին օրվա տրամադրությանը։

Միջոցառմանը ներկա էին  քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։ Նրանք գովեստի խոսքեր ասացին աշակերտներին և ուսուցիչներին։

Թիվ 4 դպրոցի տնօրեն տիկին Գայանե Կարախանյանը նույնպես հանդես եկավ գեղեցիկ խոսքով՝ շնորհավորեց Վրաստանի անկախության տոնը և շնորհակալություն հայտնեց հյուրերին մասնակցելու և ներկա գտնվելու համար։

may1

may4

may5

may6

may7

may3

may2

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝