նորություններ 23 Մայիսի, 2026 • Ռուսաստանն արգելել է հայկական գինու և կոնյակի մի քանի տեսակների ներմուծումը

Ռուսաստանը արգելել է մի քանի տեսակի հայկական գինու և կոնյակի ներմուծումը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից ցածրորակ ալկոհոլի վաճառքը։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների վաճառքը կանխելու համար մանրածախ առևտրականներին և ներմուծողներին տեղեկացվել է վաճառքի կասեցման և ցածրորակ ալկոհոլային խմիչքների Հայաստանից դուրսբերման մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ սա վերաբերում է Վեդի-ալկո ընկերության, Աբովյանի կոնյակի գործարանի և Շահնազարյանի գինու-կոնյակի տան արտադրանքին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝