նորություններ 24 Օգոստոսի, 2026 • ՀՀ-ն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում: Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են: Ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային», — հայտարարեց Փաշինյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝