նորություններ 23 Մայիսի, 2026 • Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։

Ռուսաստանի պետական ​​գործակալությունը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմիններին այս որոշման մասին։

«Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով Ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը Ռուսաստան։ Խոսքը վերաբերում է պիտակի վրա նշված տեղեկատվությանը։ Արտադրանքի բուժիչ հատկությունների մասին մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման», – ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի վերջին Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանում արտադրված Ջերմուկ հանքային ջրի որոշակի խմբաքանակների ներմուծումը և բաշխումը։ Ռուսական լրատվամիջոցների աղորդմամբ, ջրում հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ մակարդակ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝