նորություններ 22 Մայիսի, 2026 • Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը

Այսօր՝ մայիսի 22-ին, Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը։ Թիվ 3 դպրոցն ունի 11 շրջանավարտ, որոնցից երկուսը մեդալի թեկնածուներ են։

Տոնական միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի ներսում՝ տոնականորեն զարդարված նախասրահում։ Ամբողջ ծրագիրը բաղկացած էր յուրաքանչյուր աշակերտի կողմից իրենց ընտրած երաժշտության ներքո ներկայացումից։ Դրանից հետո հնչեց Վրաստանի պետական օրհներգը։

Դեռ երեկ դպրոցականները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին այն գիտելիքների պաշարի համար, որով նրանք մուտք են գործում հասուն կյանք: Շրջանավարտները երգեցին, պարեցին, ֆլեշմոբ կազմակերպեցին և պարզապես նշեցին Վերջին զանգը ուրախ և զվարթ՝ իրենց դրական տրամադրությունը տարածելով ուսուցիչների, ընտանիքի անդամների և ընկերների վրա, ովքեր եկել էին աջակցելու և շնորհավորելու նրանց:

Միջոցառումն եզրափակվեց դպրոցական վալսով, հրավառությամբ և գրկախառնություններով:

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Posledni zvonok gruzinskaya shkola - 1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝