Այսօր՝ մայիսի 22-ին, Ախալքալաքի գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան տոներին։ Միջոցառման մեջ ընդգրկված էին հաղթանակի և անկախության օրեր, ինչպես նաև հունիսի 1-ը, երեխաների պաշտպանության տոնը։
Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի տնօրեն տիկին Թեկլե Վախտանգիշվիլիի նախաձեռնությամբ և գլխավորությամբ։
Միջոցառմանը ներկա էին գրադարանի բոլոր 17 մասնաճյուղերի աշխատակիցները Ախալքալաքի 16 գյուղերից՝ Բարալեթ, Գումբուրդո, Գոգաշեն, Էխտիլա, Օրջա, Բալխո, Արագվա, Կարտիկամ, Բուռնաշեթ, Խանդո, Զակ և այլն։
Միջոցառմանը երեխաները ներկայացրին հայրենասիրական համարներ, պարային գեղեցիկ կատարումներ, ինչպես նաև պատմեցին երեխաների պաշտպանությանը նվիրված տոնի մասին և ներկայացրին խաղաղությանը նվիրված բանաստեղծություններ։









