նորություններ 21 Մայիսի, 2026 • Հնչեց թիվ 5 դպրոցի վերջին զանգը (Photo)

Այսօր՝ մայիսի 21-ին հնչեց թիվ 5 դպրոցի վերջին զանգը։ Չնայած անձրևային եղանակին, շրջանավարտներն իրենց ներքին լույսով ու գեղեցիկ հույզերով կարողացան պայծառ տրամադրություն փոխանցել և ջերմացնել հանդիսատեսին։ Դպրոցն այս տար ունի 7 շրջանավար, որոնցից 1-ը մեդալի թեկնածու է։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցների այս տարվա շրջանավարտների թիվը դեռ հստակեցված չէ, սակայն, ինչպես տեղեկացանք Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից, շրջանավարտների թիվը մոտավորապես անցած տարվա չափ է՝ 481 մարդ:

Այս օրերին վերջին զանգի միջոցառումներն անցկացվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներում:

5DP1

5DP6

5DP5

5DP4

5DP3

5DP2

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝