նորություններ 19 Մայիսի, 2026 • Երբ կնշվի վերջին զանգը Ախալքալաքում

Վրաստանում վերջին զանգը նշվում է մայիսի 20-ից։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում, թե երբ պետք է անցկացնի վերջին զանգի միջոցառումը։ Jnews-ը զրույց ունեցավ Ախալքալաքի 5 դպրոցների տնօրենների հետ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցների այս տարվա շրջանավարտների թիվը դեռ հստակեցված չէ, սակայն, ինչպես տեղեկացանք Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից, շրջանավարտների թիվը մոտավորապես կլինի անցած տարվա չափ՝ 481 մարդ:

tiv1

Թիվ 1 դպրոցի վերջին զանգը տեղի է ունենալու մայիսի 24-ին, եղանակային պայմանների պատճառով դեռևս ժամը հստակեցված չէ։ Թիվ 1 դպրոցի շրջանավարտները այս տարի 34-ն են, նրանցից 6-ը ոսկե մեդալի թեկնածու են։

tiv2

Թիվ 2 դպրոցի վերջին զանգը կայանալու է մայիսի 20-ին, ժամը մոտավորապես 11։00-12։00-ին՝ կախված եղանակային պայմաններից։ Դպրոցն ունի 43 շրջանավարտ, 7 շրջանավարտ մեդալի թեկնածու են։

tiv3

Թիվ 3 դպրոցի վերջին զանգը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը դեռ որոշված չէ և կախված է եղանակից։ Թիվ 3-րդ դպրոցն ունի 11 շրջանավարտ, որոնցից 2-ը մեդալի թեկնածուներ են։

tiv4

Թիվ 4 դպրոցի (Դեմիրճյան) վերջին զանգը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 11։00-ին։ Այս տարի 4-րդ դպրոցն ունի 43 շրջանավարտ, նրանցից 4-ը մեդալի թեկնածու են։

tiv5

Թիվ 5-րդ դպրոցի վերջին զանգը կկայանա մայիսի 21-ին, այս տարի դպրոցն ունի 7 շրջանավարտ։ Թիվ 5 դպրոցը ունի մեդալի 1 թեկնածու։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝