ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 30 օրով մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ժամանակավոր, 30-օրյա ընդհանուր լիցենզիա, որը թույլ կտա երկրներին ծովում գնել ռուսական նավթ և նավթամթերք, որոնք բեռնված են նավերի վրա։
«Լիցենզիան կնպաստի հում նավթի շուկայի կայունացմանը և կապահովի նավթի մատակարարումը էներգետիկ առումով խոցելի երկրներին», — ասաց Բեսենթը։
Տեղեկատվության համար, Իրանի հետ պատերազմի ֆոնին, մարտի 12-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց իր առաջին 30-օրյա արտոնությունը, որը թույլ տվեց երկրներին գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք պահվում են ծովում։
Անցյալ ամիս ԱՄՆ-ն ևս 30 օրով՝ մինչև մայիսի 16-ը, երկարաձգեց ռուսական նավթ գնելու լիցենզիան։



