նորություններ 15 Մայիսի, 2026 • «Ջրհեղեղ» Ախալքալաքի կենտրոնում

Երկու շաբաթվա ընթացքում Ախալքալաքի կենտրոոնում ջրատարը երեք տարբեր տեղերից պայթել է, հրապարակում խողովակների վերանորոգման աշխատանքներ են տարվում, ինչի  պատճառով երեք տեղ քանդել են  ասֆալտը և ջրի մեծ հոսք է առաջացել  քաղաքի կենտրոնական փողոցում։ Ջրհոսքի պատճառը հին խողովակն է, որը չի օգտագործվում, սակայն սնուցվում է ջրի հիմնական խողովակից։

Jnews-ը այցելեց Ախալքալաքի հրապարակ՝ Ազատության փողոց, որտեղ իրականացվում էին աշխատանքները։ Ըստ տեղում աշխատող Վրասատանի Միացյալ ջրամատակարարաման ընկերության աշխատակիցների, այդտեղով անցնում է հին խողովակ, որը չի օգտագործվում: Սակայն այս խողովակը սնուցվում է հիմնական ջրագծից։

Երկու շաբաթ առաջ հին խողովակը տրաքել է քաղաքապետարանի շենքի պատի տակ, այն ժամանակ վթարը վերացվեց, բայց քանդված ասֆալտը դեռ չի վերանորոգվել:
Jur_3 Առաջին վթար

Քիչ ժամանակ անց տրաքել է նույն խողովակի մյուս հատվածը՝ 15-20 մետր հեռավորության վրա, այդտեղ նույնպես փորել են և փակել խողովակը։ Փորած տեղե դեռ մնում է:

Jur_4 Երկրորդ վթար

Իսկ այսօր, մայիսի 15-ին արդեն տրաքել է նույն խողովակի  երրորդ հատվածը՝ 20-25 մետր հեռավորության վրա երկրորդ վթարված հատվածից: Վթարված մասը գտնվում է դիտահորի մոտ, Չարենց-Ազատություն խաչմերուկում։ Երրորդ պայթյունի ժամանակ գտնվել է դիտահորը, որը ասֆալտապատման ժամանակ մնացել է ասֆալտի տակ։ Քանի որ դրա տեղը հստակ չգիտեին, հենց դա էլ բարդություններ է առաջացրել  ամենասկզբում տեղի ունեցած ջրի հոսքի ժամանակ, երբ չեն կարողացել վերջնական փակել ջրի հոսքը դեպի հին խողովակ։
Jur_2 Ասֆալտի տակի դիտահորը

Հին խողովակը, ըստ աշխատողների, մոտավորապես 1940-ականների խողովակ է և վաղուց է չի շահագործվում:

Ըստ աշխատակիցների՝ խողովակը վերջնական փակելու աշխատանքը այսօր կավարտեն, սակայն պետք է նշենք, որ Ախալքալաքի փողոցներում հաճախ են նկատվում նման դեպքեր, ինչի պատճառով քաղաքի փողոցներում անընդհատ ասֆալտի քանդման և փոսերի առկայություն է լինում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝