Մայիսի 5-ին Ախալքալաքի սակրեբուլոյի նիստերի դահլիճում անցկացվեց «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղը։ Խաղը կազմակերպվել էր Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երիտասարդական խորհրդի կողմից։
Ինտելեկտուալ մարաթոնին մասնակցել են մունիցիպալիտետի ութ դպրոցներից։ Յուրաքանչյուր դպրոցից չորս ավագ դասարանի աշակերտ։ Հաղթող թիմերն ընտրվել են օրվա համար հատուկ հրավիրված ժյուրիի կոմղից:
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
I տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրային դպրոց
II տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղի հանրային դպրոց
III տեղ՝ Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց
Հաղթող թիմերը պարգևատրվել են գավաթներով, դիպլոմներով և խորհրդանշական մրցանակներով, իսկ թիմի անդամները՝ շնորհակալագրերով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մգդեսյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը նույնպես խաղին ներկա են գտնվել, ոգևորելու և դիտելու աշակերտներին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Օլգա Մելիքիձեն և քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի ղեկավար Թամար Միքելաձեն:
Ինտելեկտուալ խաղն անցկացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։



