նորություններ 5 Մայիսի, 2026 • Քննությունների մասնակցության համար վճարման վերջնաժամկետը վաղն է

Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ Միացյալ ազգային և Միասնական մագիստրոսական քննությունների դիմորդների և մագիստրատուրայի թեկնածուների գրանցման վճարի վերջնաժամկետը լրանում է մայիսի 6-ին, ժամը 18:00-ին։

Ինչպես նշում է Քննությունների ազգային կենտրոնը, դիմորդների համար պարտադիր է այս ժամանակահատվածում վճարել հանձնելիք առարկաների վճարները (առնվազն մեկ առարկա), իսկ մագիստրատուրայի թեկնածուների համար՝ գրանցման վճարը։

«Ժամկետի պահպանումը անհրաժեշտ նախապայման է, որպեսզի թեկնածուները կարողանան ավարտել գրանցման գործընթացը և մասնակցել քննություններին։ Գրանցման գործընթացը շարունակվում է ապրիլի 6-ից և վերջնականապես կավարտվի մայիսի 11-ին, ժամը 18:00-ին։

Մինչև նշված ժամանակահատվածը թեկնածուները հնարավորություն ունեն ավարտել իրենց գրանցումը, ճշտել իրենց ընտրությունները, այդ թվում՝ ընտրել կամ փոխել քննության քաղաքը և կրթական ծրագրերը։ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում դիմորդներին չհետաձգել գործընթացը մինչև վերջին օրը և ժամանակին ավարտել գրանցումը։ Սահմանված ժամկետների լրանալուց հետո դիմումները այլևս չեն ընդունվի», – ասվում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝