նորություններ 2 Մայիսի, 2026 • Սպորտի և մշակույթի ոլորտում տրանսպորտային ծախսերի բյուջեն կրկին ավելացել է

Ախալքալաքի մունիցիպալիտետը քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության տրանսպորտային ծառայությունների մրցույթի գումարն ավելացրել է ևս 15 000 լարիով։ Մրցույթին մասնակիցների բացակայության պատճառով, երեք չկայացած մրցույթներից հետո, տեղական իշխանությունները հույս ունեն, որ 79,999 լարի նոր բյուջեն ընկերություններին կգրավի մասնակցության։

Առաջին մրցույթը հայտարարվել էր փետրվարի 9-ին՝ 49 999 լարի բյուջեով։ Երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել էր փետրվարի 26-ին նույնքան գումարով։ Երրորդ անգամ՝ մարտի 20-ին, այս անգամ բյուջեն ավելացվել էր 15 000 լարիով, այն հասնցելով 64 999 լարիի։ Սակայն երեք անգամն էլ ոչ ոք հայտ չի ներկայացրել, և մրցույթները չկայացած են ճանաչվել։

Ե՛վ պատվիրատուները, և՛ պոտենցիալ կապալառուները որպես հնարավոր պատճառներից մեկը նշում են վառելիքի գների անկայունությունը։

Ինչ կապ կա Ախալքալաքի ձախողված մրցույթների և Իրանի պատերազմի միջև

2026 թվականի ապրիլի 30-ին կայացած բյուջեի փոփոխությունների վերջին նիստում պատգամավորները հաստատեցին հերթական գումարի ավելացում՝ 15 000 լարիի չափով։

Քանի որ արդեն երկրորդ անգամն է մեծացվում է բյուջեն, ու հնարավոր է մրցույթը կրկին չկայանա, պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկելու տեղական իշխանությունները, եթե ընկերություններն այս անգամ էլ հայտեր չներկայացնեն։ Սակայն, այս հարցի պատասխանը նրանք չստացան։

Քաղաքապետարանի տվյալներով, հաջորդ շաբաթ նախատեսվում է հայտարարել նոր մրցույթ։ Մունիցիպալիտետը հույս ունի, որ գնման գումարի հերթական բարձրացումից հետո ընկերություններին կհետաքրքրի այս մրցույթի առաջարկը։

Նշենք, որ մրցույթային փաստաթղթերի համաձայն, ծառայությունները կմատուցվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Փաստաթղթերում նաև նշված է ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը՝ 30 045 կիլոմետր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝