Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով «կարմիր շրջաբերականով» հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1990 թվականին ծնված Մ.Ի.-ին։
Ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների հարցման հիման վրա միջազգային մակարդակով հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր քարտով»՝ տարբեր ծանր հանցագործությունների համար։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր։
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

