Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության աշխատակիցները դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1987 թվականին ծնված Դ.Ե.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, անցյալում ունեցած հակամարտության հողի վրա, սառը զենքի գործադրմամբ վիրավորել է 1987 թվականին ծնված Օ.Ք.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Վիրավոր տղամարդը տեղափոխվել է կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով:
Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալին ձերբակալել են հանցագործության կատարումից կարճ ժամանակ անց՝ թեժ հետքերով:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով:
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:


