Ախալքալաքի շրջանի գյուղերի մանկապարտեզներում դեռ ընթանում է նախադպրոցական կրթության գործընթացը։
Ախալքալաքում և շրջանի գյուղերում միասին գործում է 17 մանկապարտեզ, որոնցից 3-ը ներկայումս փակ են՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։
Երեխաները մանկապարտեզներ կշարունակեն հաճախել մինչև հուլիսի 18-ը։
«Մանկապարտեզների վերջին օրը երեխաների համար հուլիսի 18-ն է, իսկ աշխատողների համար՝ օգոստոսի 1-ը»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը, իսկ նոր ուսումնական տարին, ինչպես նշեց տնօրենը, կմեկնարկի սեպտեմբերի 15-ից։
Իսկ այն հարցին, կգործեն թե՞ ոչ Ախալքալաք քաղաքի թվով 4 մանկապարտեզները սեպտեմբերից, նա պատասխանեց․
«Իհարկե՝ ոչ, հարցը մեկի մասին է, որն էլ չենք կարող ասել, սեպտեմբերին կբացվի, հոկտեմբերին թե՞ հունվարին։ Այն մյուս 3-ն էլ կբացվին 2 տարի հետո», — նշեց Անահիտ Ասատրյանը։