նորություններ 26 Ապրիլի, 2025 • Վրաստանի քաղաքացիություն՝ ով ստացավ, ով կորցրեց

2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է տրվել 3587 մարդու, իսկ 1592 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ Ծառայության՝ Ռուսաստանի Դաշնությունը առաջին տեղում է Վրաստանի քաղաքացիություն ստացողների թվում։ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 2361 քաղաքացի։ Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 251 քաղաքացի, հաջորդն է Ուկրաինան, որի քաղաքացիներից 175-ը ստացել են Վրաստանի քաղաքացիություն։

Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայություն, գաղտնի են այն տվյալները, թե Իրանի քանի քաղաքացի է ստացել Վրաստանի քաղաքացիություն։

Ինչ վերաբերում է այն տվյալներին, թե որ երկրի քաղաքացիությունը ստանալուց հետո դադարեցվել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա այստեղ նույնպես առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է։ 2024 թվականի ընթացքում Վրաստանի 802 քաղաքացու կարգավիճակը դադարեցվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով։ Հաջորդ տեղում է Հունաստանը, որի 200 քաղաքացի կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝