նորություններ 23 Ապրիլի, 2025 • Արդարության պահանջ. Թբիլիսիում պահանջատիրական ջահերթ անցկացվեց

Այսօր` ապրիլի 23-ին, Թբիլիսիում կրկին հնչեց արդարության պահանջ, անցկացվեց ավանդական դարձած ջահերով երթը՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երթին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, ովքեր վառած ջահերով անցան քաղաքի փողոցներով՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին և բարձրաձայնելով ճանաչման և դատապարտման պահանջը։

Երթը տեղի ունեցավ «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, որը մեկնարկեց Թբիլիսիի Իսանի կայարանի մոտից դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Երթի մասնակիցները քայլում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

jahert 3

jahert 2

jahert

Երթի ավարտին մասնակիցները մոմեր վառեցին՝ լուռ աղոթքով հիշելով մեկուկես միլիոն նահատակներին։

Այս միջոցառումը ոչ միայն հիշատակի պահ է, այլև՝ շարունակվող պայքարի խորհրդանիշ՝ միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Ջահերով երթը Թբիլիսիում անցկացվում է ամեն տարի՝ դառնալով երիտասարդության ինքնության ու պատմական արդարության պայքարի կարևոր հարթակ։

jahert 2

jahert 1

jahert 3

jahert 4

jahert 5

Նշենք նաև, որ վաղը՝ ապրիլի 24-ին, Ժամը` 12:00-ին Թբիլիսիի Առաջնորդանիստ Սբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կկատարվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ նվիրված 1915 թ 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակներին, իսկ Ժամը` 14։00-ին կկայանա պահանջատիրական ցույց` Թուրքիայի դեսպանատան առջև։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝