նորություններ 23 Ապրիլի, 2025 • Մի ուրացիր․ Ջահերով երթ Ախալքալաքում

Այսօր երեկոյան Ախալքալաքի բերդերի տարածքից «Մի ուրացիր» խորագրի ներքո մեկնարկեց ավանդական ջահերով երթը՝ նվիրված Հայող ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Մինչ երթի մեկնարկը Ջավախքի պատանեկան միության անդամները ջահեր, պաստառներ և դրոշներ բաժանեցին երթի մասնակիցներին։

ert1

ert2

ert3

Ախալքալաքի բերդերի տարածքից ջահակիրները շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։ Նրանք վանկարկում էին՝ Մի ուրացիր։

ert4

ert5

ert6

Ախալքալաքում ջահերով երթն առաջնորդում էին հոգևորականները՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը և Արագովայի Տեր Դավիթ Կյուրեղյանը։

ert7

Երթին մասնակցում էին նաև Ախալքալաքի Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։

ert8

ert9

ert10

ert13

Ջահերով երթի մասնակիցները պարբերաբար հնչեցնում էին իրենց կոչը՝ Մի ուրացիր, և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ert11

Սուրբ Խաչ եկեղեցու բակում ելույթի խոսքով հանդես եկան Ջավախքի պատանեկան միության անդամները և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

ert12

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝