նորություններ 17 Ապրիլի, 2025 • Թմրանյութերին առնչվող հանցագործության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 2 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է Ղազախստանի երկու քաղաքացի։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել են 2000 թվականին ծնված՝ Ռ.Շ.-ն և Ս.Շ.-ն՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից մեծ և առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման, պահման, իրացման պատրաստման, ինչպես նաև մարիխուանայի ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման պատրաստման մեղադրանքով։ Հանցանքները նախատեսում են մինչև 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, թմրամիջոցների հետ կապված հանցանքի համար ձերբակալվածների անձնական և ավտոմեքենայի խուզարկությամբ, առգրավել են ապացույցներ՝ 34 փաթեթավորված չափաբաժնով «մեթադոն» և «չորացրած մարիխուանա»։

Քննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով, ինչպես նաև 18-260-րդ, 273 պրիմա և 18-273 պրիմա հոդվածներով», – նշված է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝