Երեկվանից Ախալքալաք քաղաքի հարավային և հարավ-արևմտյան հատվածներում, ինչպես նաև Բուզավեթ գյուղում էլեկտրականություն չկա։ Energo Pro Georgia ընկերությունից հայտնում են, որ մալուխ է վնասվել, տարվում են վերականգնողական աշխատանքներ և էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի օրվա ընթացքում։
Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնից Jnews-ին հայտնեցին, որ վատ եղանակային պայմաններով պայմանավորված վթարային անջատում է եղել։
«Վատ եղանակի պատճառով վթարային անջատում է եղել։ Հստակ չեմ կարող ասել, թե քանի բաժանորդ է Ախալքալաքում մնացել առանց հոսանքի։ Հոսանքազրկված է նաև Բուզավեթ գյուղը։ Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը կվերականգնվի օրվա ընթացքում», — ասացին Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնից: