նորություններ 10 Ապրիլի, 2025 • Նինոծմինդայի մունիցիպալիտետի որ ճանապարհներն են ասֆալտապատվում պետբյուջեից

2025 թվականին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի, 6 գյուղական ճանապարհներ կասֆալտապատվեն պետական բյուջեից, որի ընդհանուր գումարը կազմում է 3 545 714 լարի։ Այդ գումարի 5%-ը հատկացվում է Նինոծմինդայի տեղական բյուջեով։ Այս աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատվում և վերականգնվում են հետևյալ գյուղական ճանապարհները.

1. Ղուլալիս տանող ճանապարհի ասֆալտապատում՝ մոտավոր արժեքը 440 000 լարի

2. Մեծ Արագյալ գյուղի ներքին ճանապարհներ՝ մոտավոր արժեքը 389 000 լարի

3. Փոքր Արագյալ գյուղի ներքին ճանապարհները՝ մոտավոր արժեքը 318 000 լարի

4. Օրոջալար գյուղի ճանապարհահատվածը՝ մոտավոր արժեքը 370 000 լարի

5. Գանձա գյուղի ներգյուղական ճանապարհները՝ մոտավոր արժեքը 1 751 714 լարի

6. Փոկա գյուղի ներքին ճանապարհները՝ մոտավոր արժեքը 277000 լարի

Բոլոր 6 աշխատանքի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3 545 714 լարի՝ ներառյալ ԱԱՀ։

Գումարի 95%-ը հատկացվում է պետական բյուջեով, 5%-ը՝ տեղական բյուջեով։

Աշխատանքների համար առաջարկների ընդունումը սկսվել է ապրիլի 5-ին և կավարտվի այսօր՝ ապրիլի 10-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝