նորություններ 2 Ապրիլի, 2025 • Սամցխե-Ջավախքի նահանգապետն աշխատանքային հանդիպում է անցկացրել

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետում արտագնա աշխատանքային հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են մունիցիպալիտետների ղեկավարները։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ինչպես պլանավորված, այնպես էլ ընթացիկ ենթակառուցվածքային ծրագրերը։ Քննարկվել են նաև քաղաքապետարանների համար կարևոր և առաջնահերթ ոլորտները, որոնք կնպաստեն քաղաքապետարանների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախանգապետի աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարները։ Ախալքալաքի մունիցիպալիտետից հանդիպմանը ներկա են եղել քաղաքապետ Մելքոն Մակարյանն ու սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝