Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել 2025 թվականին կայանալիք միջոցառումների համար տարբեր տեսակի մարզագույքի գնման համար՝ մրցանակներ, գավաթներ, մեդալներ։

Մրցույթը հայտարարվել է փետրվարի 21-ին, իսկ առաջարկների ընդունման վերջնաժամկետը մարտի 4-ն է։ Մրցույթի գումարը կազմում է 30 000 լարի։ Պայմանագիրը կնքելուց հետո գնումը պետք է կատարվի 20 օրացուցային օրվա ընթացքում։

Մրցույթի համաձայն՝ տարբեր, մասնավորապես, սպորտային միջոցառումների համար պետք է ձեռք բերվեն հետևյալ նվերներն ու մրցանակները՝ տարբեր գույների մեդալներ, մրցանակային գավաթներ, սպորտային գույք (ձեռնոցներ, տարբեր սպորտաձևերի համազգեստներ, գնդակներ, ռակետներ, նարդի և այլն), կենցաղային տեխնիկա (հյութամզիչ, գոլորշային արդուկ և այլն), ստեղծագործական հավաքածուներ (մոլբերտ, վրձիններ և այլն), անլար դինամիկներ և այլն։