Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին, մասնավորապես, 90-112 կմ հատվածում, այսինքն՝ Նինոծմինդաից մինչև Հայաստանի սահման ընկած ճանապարհահատվածին, սահմանափակ է երթևեկությունը կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար, նույն սահմանափակումը գործում է նաև Ախալքալաք-Կարծախ ճանապարհին՝ 1կմ-36կմ հատվածում։
Սահմանափակումները մտցվել են ինտենսիվ ձյան պատճառով: Տրանսպորտի այլ տեսակների համար ճանապարհներին սահմանափակումներ չեն գործում։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ մաքրման աշխատանքների արդյունքում հանվել են Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 51կմ-96կմ-ում գործող սահմանափակումները:
Ռուսաստանի հետ սահման՝ դեպի Լարս տանող ճանապարհահատվածում սահմանափակումների վերացման մասին դեռ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի ճանապարհների միջազգային և ներքին նշանակության որոշ հատվածներում սահմանափակումներ են մտցվել կցորդներով և կիսակցորդներով մեքենաներով երթևեկության համար։