Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները:
«Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու անասուններին: Բայց անցել է ավելի քան մեկ տարի, սակայն գյուղացիներն ասում են, որ չեն զգում ոչ մի դրական բան:
Սամվել Մանուկյանը բողոքում է, որ նրանք չեն կարող արտահանել մթերքները Թուրքիա:
«Թույլ չեն տալիս արտահանել մթերքները վաճառքի համար: Ասում են 5 կգ.-ից ավելի չի թույլատրվում», – ասում է Սամվել Մանուկյանը:
Սակայն, ինչպես մենք պարզեցինք Վրաստանի Ֆինանսների նախարարության Մաքսային վարչությունից, «Կարծախի» անցակետում ապրանքների արտահանման ոչ մի սահմանափակումներ չկան: Պարզապես, մեծ թվով ապրանքների դեպքում, անհրաժեշտ է մաքսազերծել:
Սերգեյ Այվազյանը` Կարծախից, նույնպես կարծում է, որ տնտեսական առումով, իրենց համար ոչինչ չի փոխվել:
«Մեր արտադրանքը միայն էժանացավ, իսկ մնացած ամեն ինչը թանկացավ: Կարելի է նույնիսկ ասել, որ մեր կյանքը նույնիսկ ավելի է վատացել է», – ասում է Սերգեյ Այվազյանը:
Ռուբեն Ստեփանյանը կարծում է, որ միակ դրական փոփոխությունը այն էր, որ կառուցեցին ճանապարհը: Բայց խնդիրները գյուղում, ըստ բնակիչների, ավելացան: Մայրուղու վրա, գյուղում դարձել է ավելի վտանգավոր մեքենաները երթևեկում են գյուղի միջով բարձր արագությամբ, իսկ երեխաները խաղում են այնտեղ:
«Մենք խնդրեցինք, որ գյուղում ճանապարհի վրա անեն 7-8 արագությունը նվազեցնող հարվածամեղմիչներ, դանդաղեցնելու համար գյուղով երթևեկող մեքենանների ընթացքը, թուրք վարորդները բողոքեցին, և ոստիկանները գիշերը բոլորը հանեցին, թողնելով միայն մեկը: Գիշերը, բոլոր հանել էին, գիտեին, որ մենք ցերեկը թույլ չէինք: Ձմռանը մեկ մեքենա ընկել էր կամրջից», – ասում է Կիմիկ Կարապետյանը:
Բացի ճանապարհի վտանգից բնակիչներիը սկսեցին զգալ անապահովվածություն և վախ:
«Մեկ տարի առաջ, մի քանի հնդիկներ բացեցին դուռը և մտան մի բնակչի տուն: Իսկ այդ մարդը սպասում էր իր որդուն և դուռը բաց էր թողել: Գիշերը այդ մարդը հատակին պառկած հնդիկներ է տեսնում: Հետո զանգահարել է ոստիկանություն եկել և ձերբակալել են նրանց: Այժմ բոլորն էլ վախենում են դուռը բաց թողնել», – ասում է Կիմիկ Կարապետյանը:
Միջին տարիքի մի տղամարդ, ով չներկայացավ, գտնում է, որ սահմանի բացումը լավ է, եթե ճիշտ կազմակերպել ամեն ինչ:
«Գյուղում շատացել է խուլիգանությունը: Նախկինում, ոչ մի նման բան չկար մեր գյուղում: Մեզ համար, դա անսովոր է: Առաջ ես քնում էի դուռը բաց, իսկ այժմ փակում եմ դուռը: Գուցե տեղացիներն են խուլիգանները: Մենք չենք գտնում խուլիգաններին, և ասում ենք, որ թուրքերն են արել», – ասում է տղամարդը:
Շուշան Շիրինյան