Նինոծմինդա քաղաքի «Պիտա» երիտասարդական կենտրոնի ակտիվիստները անցկացնում են բարեգործական ակցիա` «Օգնություն սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին»:
Ակցիայի գաղափարն է համատեղել Նինոծմինդայի ոչ անտարբեր բնակիչների ջանքերը, հավաքելու հագուստ, խաղալիքներ երեխաների համար: Ըստ երիտասարդական կենտրոնի համակարգող Իրինա Ղարսլյանի, Նինոծմինդայի բնակիչների 30%-ը ուրախությամբ օգնում է, սակայն շատերը հրաժարվում են օգնել և նույնիսկ չեն էլ բացում դռները:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականության, քաղաքացիական իրազեկման և ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում: Ակցիան շարունակվում է:
Բորիս Ղարսլյան