Թուրքիայում զինվորականները հայտարարել են երկրում իշխանության գրավման մասին:

Թուրքիայում ընթանում է ռազմական հեղաշրջում: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Յիլդիրիմը հերքել է տեղեկատվությունը, սակայն ինչպես առաջատար լրատվամիջոցներն (Euronews- ը, BBC-ն, CNN-ը) են հաղպրդում ռազմական հեղաշրջումը պրոցեսի մեջ է:

Ստամբուլում ուժեղացված է ռազմական ներկայությունը: Իշխանությունները կոչ են արել բոլոր ոստիկաններին և անվտանգության աշխատակիցներին, ովքեր գտնվում են արձակուրդում և ազատված են աշխատանքից, վերադառնալ ծառայության: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի, ըստ լրատվական գործակալությունների, երկնքում հավաքվել են ուղղաթիռներ և ռազմական ինքնաթիռներ:

Ինչպես տեղեկացնում է Euronews-ը զինվորականները հայտարարել են, որ չեզոքացրել են նախագահ Թայիփ Էրդողանին: Բացի այդ, հաղորդվում է նախագահական պալատի գրավման մասին:

Միևնույն ժամանակ, հեռուստաալիք «CNN Türk »-ը հաղորդում է, որ Էրդողանը անվտանգության մեջ է:

Թուրքական զինվորականները հայտարարել են, որ երկրում կատարել են պետական հեղաշրջում և հավաստիացրել, որ Թուրքիան կպահպանի բոլոր դիվանագիտական կապերը:

Զինվորականները, որվքեր գրավել են իշխանությունը, ուղարկել են էլեկտրոնային հաղորդագրություն առաջատար թուրքական և միջազգային ԶԼՄ-ներին, որտեղ ասվում է, որ նրանք գրավել են իշխանությունը վերականգնելու համար երկրում ժողովրդավարությունը և պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:

Թուրքիայում, դադարեցրել են հեռարձակումը առաջատար հեռուստաալիքները: Երկրում հայտարարված է ռազմական դրություն: