Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ:

Ըստ մեր աղբյուրի 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Գիշերը Քաչոտյանների տուն են մտել 3 երիտասարդ, որպեսզի փող գողանան, որը վերջերս էր ընտանիքի հայրը ուղարկել Խաբարովսկից: Նրանք ջարդել են լուսամուտը, մտել են տուն, առաջինը տան տիրուհին է զգացել, վառել է լույսը և ճանաչել գողերին: Հանցագործները տեսնելով, որ իրենց ճանաչել է լոմով հարվածել են տանտիրուհու գլխին, որից հետո սպանել են երկու աղջիկներին: Այնուհետև հանցագործները փորձել են հրդեհել տունը, որպեսզի կորցնեն հետքերը, սակայն տունն ամբողջությամբ չի այրվել, սակայն շմոլ գազից խեղդվել է 5-ամյա քնած երեխան:

Մանրամասների մասին կտեղեկացնենք պարբերաբար: