Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները կանխել են մեծ քանակությամբ հրազենի անօրինական ներմուծումը Վրաստան և ձերբակալել երկու անձի, որոնցից մեկը օտարերկրյա քաղաքացի է։
«Սարփի» մաքսային անցակետում և Փոթիի նավահանգստի տնտեսական գոտում մեղադրյալների մեքենաների խուզարկությունից հետո որպես իրեղեն ապացույց առգրավվել են հետևյալ իրերը՝ մինչև 500 փամփուշտ, երկու օդամղիչ հրացան, ավելի քան 2000 փամփուղտի մասրա, մինչև 900 պարկուճ և 2.5 կիլոգրամ վառոդ, որը նախատեսված է զինամթերքի համար։
Հետաքննություն է ընթանում ՔՕ 236, 19-236 և 19-214 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև ինը տարվա ազատազրկում։



