Վրաստանի պետնախարարի հաշտեցման և քաղաքացիական հավասարության աշխատակազմը ներկայացրել է ազգային փոքրամասնությունների ինտեգրման նոր ռազմավարություն և գործողությունների պլան, ինչպես նաև տեղեկություններ է տրամադրել Վրաստանի կառավարման տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության մասին:

Վրաստանի պետնախարարի հաշտեցման և քաղաքացիական հավասարության աշխատակազմը Ռոնդելի հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում ներկայացրեց 2015 թ.-ի օգոստոս 17-ին Վրաստանի Կառավարության կողմից հաստատված, Քաղաքացիական Հավասարության և Ինտեգրման Պետական Ռազմավարությունը և Գործողությունների պլանը 2015-2020 թթ.- ի համար: Ծանոթացրեցին, թե ինչպես է ընթանում նոր ռազմավարության իրականացման պրոցեսը, ինչպես նաև ներկայացրեցին կոնկրետ ծրագրեր, նախագծեր և միջոցառումներ:

«Այս նոր փաստաթուղթը դիտվում է տարբեր տարածաշրջաններում, կարող եմ վստահորեն ասել, որ կար այս փաստաթղթի ամբողջական և ունիվերսալ կոնսենսուս, իսկ առաջարկները, որոնք ներկայացվել են, որքան հնարավոր է առավելագույնս հաշվի են առնվել և ահա այս փաստաթուղթը: Մենք գտնվում ենք այս փաստաթղթի իրականացման գործընթացում», – ասաց պետնախարարի ապարատի քաղաքացիական ինտեգրման կառավարիչ` Թինաթին Գոգելիանին:

Առանձնացվել է 4 հիմնական ռազմավարական նպատակներ: Առաջին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են հասարակական և քաղաքական կյանքում, երկրորդ՝ ազգային փոքրամասնությունների համար ստեղծվում է հավասար սոցիալ-տնտեսական պայմաններ ու հնարավորություններ:

«Կա մուտք դեպի կրթության մատչելիությանը, ոչ թե պարզապես մուտք դեպի կրթություն այլ որակյալ կրթության հասանելիություն: Նպատակներից ևս մեկը վրաց լեզվի իմացության մակարդակի բարձրացումն է, իսկ վերջին նպատակը – մշակույթի և ինքնության պաշտպանությունը, ինչպես նաև հանդուրժողական միջավայրի խթանումը», – ավելացրեց Թինաթին Գոգելիանին:

Ըստ նրա պետնախարարի ապարատը սկսել է խորհրդակցություններ նահանգապետների աշխատակիցների հետ երեք տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախեթում, Քվեմո-Քարթլիում, Կախեթիում), որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները:

«Խորհրդակցությունները վերաբերում են այն բանին, որ ստեղծվեն նահանգապետի կառավարման այնպիսի խորհրդատվական խորհուրդներ, որտեղ կներառվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բացառությամբ պետական աշխատողների: Ինչը թույլ կտա ավելի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային մակարդակով տարբեր հարցերի վերանայման գործընթացին: Անցկացնել մոնիտորինգ, գնահատելու կառավարության ծրագրերի կատարումը տեղական և տարածաշրջանային մակարդակով», – ասաց Գոգելիանին:

Նախարարի ներկայացուցիչները խոսեցին քաղաքական ներգրավվածության մասին, ոչ միայն տեղի մակարդակով, այլ նաև կենտրոնական:

«Տեղական ինքնակառավարման մարմիններում բավականին լավ են ներգրավված էթնիկ փոքրամասնությունները: Կենտրոնական մակարդակով ներկայացուցչությունը մեծ չէ: Սամցխե-Ջավախք տարածաշրջանում ներգրավված են ազգային փոքրամասնությունների 211 ներկայացուցիչ: Այստեղ, այս առումով վատ չէ վիճակը, տվյալները ցույց են տալիս, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քանակը համամասնորեն է տոկոսային հարաբերությանը: Ավելի մտահոգիչ է իրավիճակը Քվեմո-Քարթլիում: Այնտեղ ներգրավված են ընդհանուր առմամբ 35 էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ: Կախեթի տարածաշրջանում, այդ թիվը կազմում է 229 մարդ, այստեղ մտնում են նաև քիստերը, ավարները և այլ էթնիկ խմբեր: Ինչ վերաբերում է մասնավորապես Թբիլիսին, Թբիլիսիի ոչ մի շրջանում, ոչ Վարչությունում (Գամգեոբա), ոչ Շրջանային ժողովում (Սակրեբուլո), չկան էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Եվ դա անպայման պետք է փոխել: Թբիլիսիի քաղաքապետի գրասենյակում կա ընդամենը 13 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, բայց նրանք կատարում են որոշակի վարչական աշխատանք: Վրաստանի Խորհրդարանում 2012 թ.-ին կար ազգային փոքրամասնության 8 ներկայացուցիչ: Այսօրվա դրությամբ միայն 7, որը իհարկե մեծ թիվ չէ», – ասաց Թինաթին Գոգելիանին:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև Վրաստանի ՆԳՆ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության մասին:

«Ինչ վերաբերում է մուտք դեպի իրավապահ մարմիններին, ես կարող եմ մեջբերել հետևյալ տվյալները, 2015 թ.-ի համար, որ Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության համակարգում կրկին, ոչ պաշտոնական տվյալներով աշխատում էին 456 էթնիկ հայեր, 238՝ ադրբեջանցիներ, 37՝ քրդեր, 143՝ ռուսներ, 62՝ օսեր: Երբ աշխատանքի են վերցնում նույնն ՆԳՆ-ում չի պահանջվում հստակեցնել իրենց էթնիկ ծագումը: Այդ իսկ պատճառով, դժվար է մեզ տալ այդպիսի տեղեկատվություն», – նշեց Թինաթին Գոգելիանին:

Հիշեցրեցին նաև ազգային փոքրամասնությունների հասանելիությունը Վրաստանի ՆԳՆ-ի ակադեմիայում վերապատրաստման, ինչպես նաև Ազգային զինվորական ակադեմիայում սովորելու մասին, որտեղ արդեն այս տարվանից նույնպես գործում է արտոնյալ կրթական ծրագիրը` 1 + 4:

Նախարարությունը տրամադրեց նաև 2010 թ.-ի վիճակագրությունը, թե ինչքան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդունվել սովորելու Վրաստանի ԲՈւՀ-երում, բայց չկա վիճակագրություն, թե որքան ուսանողներ են ավարտում այդ ԲՈւՀ-երը:

«Դինամիկան դրական է: Ամեն տարի, վրացական ԲՈւՀ-եր են ընդունվում՝ 2010 թ.-ին – 247 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, 2011 թ.-ին – 430 ուսանող, 2012 թ – 589 ուսանող, 2013 թ.-ին – 890 ուսանող, որոշ անկում գրանցվեց 2014 թ-ին – 673 ուսանող, նախորդ տարի – 741 ուսանող», – ասում է Թինաթին Գոգելիանին:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև վրաց լեզվի հասանելիության մասին, ինչպես նաև, հեռուստատեսությամբ լրատվական ծրագրերի ազգային փոքրամասնությունների լեզուներով թարգմանության և այդ ծրագրերի մի շարք պատճառներով անարդյունավետության մասին:

Քրիստինե Մարաբյան