Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 974:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 62 նոր դեպք։ Այս դեպքերից 15-ը՝ Ադիգենում, 24-ը՝ Ախալցիխեում, 7-ը՝ Բորժոմիում, 4-ը՝ Ախալքալաքում, 5-ը՝ Նինոծմինդայում և 7-ը՝ Ասպինձայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 755 անձ։ Ախալցիխեում՝ 764, Բորժոմիում՝ 322, Ադիգենում՝ 378, Ասպինձայում՝ 138, Ախալքալաքում՝ 126 և Նինոծմինդայում՝ 27:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 290 մարդ, որից 62-ը՝ Ախալցիխեում, 228-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 106 մարդ, մահ չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 562, մահվան դեպքերը 17։

Այս պահի դրությամբ սպասվում է 138 թեստի պատասխան։