Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 7 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 912:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 84 նոր դեպք։ Այս դեպքերից 28-ը՝ Ադիգենում, 19-ը՝ Ախալցիխեում, 16-ը՝ Բորժոմիում, 7-ը՝ Ախալքալաքում, 2-ը՝ Նինոծմինդայում և 12-ը՝ Ասպինձայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 659 անձ։ Ախալցիխեում՝ 755, Բորժոմիում՝ 297, Ադիգենում՝ 345, Ասպինձայում՝ 138, Ախալքալաքում՝ 100 և Նինոծմինդայում՝ 24:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 275 մարդ, որից 59-ը՝ Ախալցիխեում, 216-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 87 մարդ, մահ չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 519, մահվան դեպքերը 17։

Այս պահի դրությամբ սպասվում է 138 թեստի պատասխան։