Բժշկական անձնակազմի ռեզերվ ստեղծելու համար կվերապատրաստվեն համապատասխան ուղղությունների բարձր կուրսի ուսանողները:

Համապատասխան ուղղությունների բարձր կուրսի ուսանողները արագ դասընթացներ կանցնեն, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի ռեզերվ և, անհրաժեշտության դեպքում, նրանք ներգրավվեն կորոնավիրուսի կառավարման գործում: Այս մասին կառավարության աշխատակազմի ճեպազրույցում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին:

«Այսօր Միջգերատեսչական խորհրդի նիստում որոշում կայացրեցինք, որ համապատասխան ուղղությունների բարձր կուրսեցիները վերապատրաստվեն, նրանք արագ դասընթացներ կանցնեն, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի ռեզերվ, և անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվեն կորոնավիրուսի կառավարման գործում և օգնեն մեր բժիշկներին:

Այսօր ես հանդիպում եմ բժշկական համալսարանների ռեկտորների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետների ղեկավարների հետ: Մենք կսկսենք այս գործընթացը, և առավելագույնը մեկ շաբաթ անց կունենանք բարձր կուրսի ուսանողների բազան, ովքեր ավարտել են այս արագ դասընթացը: Անհրաժեշտության դեպքում լիարժեք պատրաստակամություն կլինի մասնակցելու գործընթացին և օգնելու մեր բժիշկներին: Վերապատրաստման դասընթացը կներառի բազմաթիվ ասպեկտներ, և կախված իրավիճակից, եթե բժիշկները օգնության կարիք ունենան, ուսանողները կօգնեն նրանց», – հայտարարել է Միխեիլ Չխենկելին: