Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 13:00-ից 16:30 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Խանդո, Տուրցխ, Բուռնաշեթ, Կաջո, Մեծ Սամսար գյուղերը կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև հոսանք չի լինի Բորժոմի մունիցիպալիտետի Մոլիթ և Չխարոլա գյուղերում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: