Վրաստանում այսօրվանից թույլատրվում է մշակութային միջոցռումներ անկցացնել բաց տարածքներում: Այս մասին հուլիսի 9-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, նշված որոշումը կնպաստի Վրաստանի ներգնա տուրիզմի զարգացմանը:
«Կարծում եմ, հատկապես հիմա՝ ամռանը, երբ ներքին տուրիզմն ավելի ու ավելի կարևոր է դառնում, դա շատ կարևոր է: Նաև թույլատրվելու են բոլոր միջոցառումները, որոնք ունեն տարբեր ծավալներ, բայց անցկացվում են բաց երկնքի տակ», — հայտարարել էր Գիորգի Գախարիան: