Համավարակի պատճառով առանց եկամուտի մնացած քաղաքացիներին օգնություն տրամադրելու գրանցման ժամկետը երկարացվել է: Այս մասին կառավարության նիստում այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Տվյալ փոփոխությունները վերաբերում են ինքնազբաղված քաղաքացիներին հասցեագրված օգնությանը:

Նրա խոսքերով, նրանց համար, ովքեր ուշացել են կամ չեն կարողացել հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը, վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 1-ը:

Ըստ Գախարիայի, այսօրվա դրությամբ պետությունից նման օգնություն են ստացել 121 719 ինքնազբաղ անձինք: Նման օգնություն ստացել են ավելի քան 129 հազար աշխատող, ովքեր կորցրել են իրենց եկամուտը կամ աշխատանքը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է վարչապետը, կշարունակվեն ընդունել մարդկանցից դիմումներ, ովքեր սեզոնային աշխատանք են կատարել արտերկրում:

«Միևնույն ժամանակ, մենք ընդլայնում ենք օգնությունը ինքնազբաղվածների մի մասի համար, և այսօր մենք օգնություն կցուցաբերենք արտերկրում սեզոնային աշխատանքներում աշխատող մարդկանց: Մենք կսկսենք նրանցից նմանատիպ գրանցման համար հայտադիմումներ ստանալ, և մարդիկ, ովքեր աշխատել են սեզոնային աշխատանքով, նույնպես պետության կողմից կստանան այդ սոցիալական օգնությունը », – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Ավելի վաղ ինքնազբաղված քաղաքացիների գրանցման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր: