Քննարկումներ են ընթանում Վրաստանի և Հայաստանի միջև, որոշվում է, թե ինչպես կարող է Վրաստանը օգնել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Օգնությունը կարող է ցուցաբերվել շնչառական սարքերի, բժշկական անձնակազմի և PCR թեստերի տեսքով:

Միևնույն ժամանակ, ըստ Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի, թե կոնկրետ ինչով և ինչ ձևով է տրամադրվելու այդ օգնությունը, կպարզվի երկու երկրների մասնագետների մասնակցությամբ անցկացվող տեսակոնֆերանսի ավարտից հետո:

Արդեն կայացել է հեռախոսազրույց՝ Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև: Տիկարաձեն ասել է, որ զրույցի ընթացքում նա իր հայ գործընկերոջն առաջարկել է օգնություն՝ շնչառական սարքերի և բուժանձնակազմի տեսքով:

«Մենք կարող ենք նաև օգնել մեր լաբորատոր հաստատությունների հնարավորություններով, եթե հայկական լաբորատորիաները չկարողանան հաղթահարել աշխատանքի ծավալը: Այս և մնացած այլ մանրամասները կհստակեցվեն տեսակոնֆերանսից հետո», – ասել է նախարարը:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նույնպես օգնություն է առաջարկում Հայաստանին:

«Մենք կարող ենք օգնել թեստավորման հարցում` ամեն օր 500-ից 1000 ՊՇՌ(PCR) թեստ: Կարող ենք նվիրել մոտ 10 հազար PCR թեստ», – հայտնել է ՀՎԱԿ-ի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 723 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 4 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 422 մարդ, շարունակում է բուժվել 9568-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 6081 մարդ։