Ախալքալաքում կայացավ կլոր սեղան` կանանց բռնությունից պաշտպանության օրվա առիթով:

Ախալքալաքի շրջանի կանանց սենյակը կազմակերպեց կլոր սեղան՝ կանանց բռնությունից պաշտպանության օրվա առիթով, որը նշվում է նոյեմբերի 25-ին:

Արդարացի են տղամարդկանց բողոքներն այն մասին, որ կանանց տոները թե միջազգային, և թե վրացական օրացույցում շատ-շատ են: Բացի բոլորին հայտնի տոներից`մարտի 3-ից (Մայրության տոն Վրաստանում) և մարտի 8-ից (Կանանց միջազգային տոն), կա նաև Աղջիկների իրավունքների օր` հոկտեմբերի 11-ը, Ընտանիքի օր` մայիսի 15-ը, Գյուղացի կանանց օր` հոկտեմբերի 15-ը, և նաև կանանց բռնությունից պաշտպանության օր` նոյեմբերի 25-ը, որը տոնվում է մինչ դեկտեմբերի 10-ը:

Այս օրվա խորհրդանիշ է համարվում նարնջագույնը, և այդ օրը ընդունված է, որ իրավապաշտպան կազմակերպությունները կամ պարզապես մարդիկ, ովքեր անտարբեր չեն արտահայտելու իրենց բացասական վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության հանդեպ արտահայտում են մի շարք նարնջագույն առարկաների և գրությունների միջոցով:
oranjevi den1
Կլոր սեղանի շուրջ հավաքվածները քննարկեցին կանանց նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ շրջանում տեղի ունեցող հիմնախնդրի առանձնահատկությունները:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը Սամցխե-Ջավախքում` Սեդա Մելքումյանը ներկայացրեց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտանեկան բռնության և կանանց դեմ իրականացվող բռնության զեկույցը:

«Մենք բոլորս գիտենք, իհարկե դա շատ զգայուն հարց է, ոչ բոլորն են խոսում այդ մասին, դա մեկն է այն տաբուներից, որոնք առաջացնում են թեժ քննարկումներ: Ոչ բոլորն են ընդունում այն փաստը, որ կանանց հետ հարաբերություններում օգտագործվում է խտրականություն և բռնություն: Սակայն բռնության կիրառումը դա միայն ծեծը չէ: Օրինակ, երբ կինը ամուսնանում է, ընտանիքում սկսվում են բռնության առաջին տեսակները` զատում ընտանիքի անդամներից, կապերի խզում ընկերուհիների հետ, կամ էլ դուք արդեն ամուսնացած կին եք և ամեն տեղ չեք կարող գնալ, և այլն: Ինչը սահմանափակում է մարդու իրավունքները: Կամ էլ դեպք, երբ կինը կապտած աչքով գնում է հիվանդանոց, բժիշկը ձևացնում է իբրև հավատում է, որ պատահական ընկել է աստիճաններից, ինչը համարվում է հետևյալ խնդրի անտեսում»,-ասում է Սեդա Մելքումյանը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի, ներկայացված 2014 թվականի կլոր սեղանի շուրջ, Ներքին Գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունը «112»` ստացել է 9290 զանգ, ընտանիքում բռնության կամ կոնֆլիկտի վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է քրեական օրենսդրության մեխանիզմների օգտագործման վերաբերյալ 2014 թվականին ընտանեկան բռնության փաստերի վիճակագրական տվյալներով, Վրաստանի գլխավոր Դատախազության տվյալներով, ընտանեկան բռնության փաստերի գրանցման վերաբերյալ հարուցվել է 350 անհատի հետապնդման քրեական գործ: Գրանցվել է ընտանեկան բռնությունից տուժած անձանց քանակը 495 ընտանիքներից»,-
ասվում է զեկույցում:
Oranjevi den2
Փակ հասարակության իրավիճակում և կենսական առանձնահատկություների պատճառով ամուսնու, սկեսրոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից ծեծվելու մասին ընդունված չէ խոսելը: Արդյունքում, ըստ Անահիտ Ասատրյանի կանայք չեն դիմում է ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև կանանց իրավապաշտպան կազմակերպություններին:

«Այն պատճառով, որ հարիր չէ ասել, որ ընտանիքում բռնանում են իր վրա, ամոթը ու մտածելակերպը, արգելում են կնոջը դիմել մեզ Կանանց սենյակ: Շատ հաճախ, կինը մնում է իր վրա բռնություն գործածողի հետ ողջ կյանքը, բացատրելով իր ընտրությունը «հանուն երեխաների», չհասկանալով, որ դրանով դատապարտում է և երեխային բռնության և հոգեբանական վնասվածքների»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի
Կանանց սենյակի ղեկավար Անահիտ Ասատրյանը:

Վերջին տարիներին, կանանց նկատմամբ բռնությունը երբեմն ավարտվում է ֆեմիցիդով, այսինքն՝ կնոջ սպանությամբ: Նույնիսկ համեմատաբար հանգիստ ու խաղաղ Ախալքալաքի շրջանում է արձանագրվել կանանց դաժան սպանություններ, օրինակ, Բեժանո գյուղում, երբ 2011 թվականին ամուսինը դանակահարել է կնոջը կովերին կթելու ժամանակ: Կամ էլ նախորդ տարվա դեպքը Գոգաշեն գյուղում, երբ աղջկա նախկին սիրելին
կրակոցով սպանել է սիրելիի մորը և դստերը:

2014 թվականի կանանց սպանության տվյալները նույնպես ներկայացված էին մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում:

«Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի և Վրաստանի գլխավոր Դատախազության սպանվել է 34 կին: Այդ սպանություններից 17-ը կիրառվել է կանանց նկատմամբ ընտանեկան բռնությամբ: Տեղեկատվության մշակման արդյունքում պարզվել է, որ սպանությունների 94%-ը կատարվել են տղամարդկանց կողմից: Կարևոր է նշել նաև, որ կանանց դեմ հանցագործությունը (սպանություն) կատարվել է կամ ընկերոջ, կամ նախկին ընկերոջ կամ էլ ընտանիքի այլ անդամի կողմից: Ահա թե ինչու մենք կարող ենք ասել, որ Վրաստանում անձի նկատմամբ ֆեմիցիդը կամ անձնական է կամ էլ ֆեմիցիդ կատարված պատվի համար: Վերջինս, ցավոք սրտի, հաճախ ընդունվում է հասարակության կողմից, ինչպես կարեկցանք անձի նկատմամբ, ով իրագործել է բռնությունը»:

Քրիստինե Մարաբյան